Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Բելառուսի վարչապետին

Armenian Radio 0 views
Թեհրանի Սաադաբադ պատմա-մշակութային համալիրում կայացել է Բելառուսի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ՝ Մոհամմադ Մոխբերն է դիմավորել Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին։

Բելառուսի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ երկու երկրի ազգային օրհներգերը հնչելուց հետո, զինվորական շքերթ է տեղի ունեցել: 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սաադաբադ  համալիրում տեղի ունեցան Թեհրանի և Մինսկի պաշտոնյաների միջև պաշտոնական բանակցություններ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին հայտարարել է, որ Ռոման Գոլովչենկոյի այցը Թեհրան տեղի  է ունեցել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության(ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»:

Ջամիշիդին հավելել է.«Իրանը և Բելառուսը քննարկելու են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարանցման, արտահանման և ներմուծման, էներգակիրների մատակարարման, գյուղատնտեսական արտադրանքի, տեխնոլոգիաների և սարքավորումների տեղափոխման  ոլորտներում, ինչպես նաև ուրվագծել են Թեհրանի և Մինսկի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համապարփակ ճանապարհային քարտեզ»։

Add Comments