Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Հակաիրանական բանաձեւի հրապարակմանը լուրջ կարձագանքի Իսլամական Հանրապետությունը

Armenian Radio 1 views
Երեքշաբթի օրը Թեհրանում կայացած բնապահպանական 20-րդ ցուցահանդես  կատարած այցի շրջանակում, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար՝ Մոհամմադ Էսլամին անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի բանաձևին Թեհրանի պատասխանին, ասել է.-«Քաղաքական բանաձևն ու  ճնշումը  ոչինչ չեն փոխելու, իսկ բանաձեւի հրապարակմանը լուրջ կարձագանքի Իրանի Իսլամական Հանրապետությունը»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հաստատել է, որ  Ֆորդոյի միջուկային օբյեկտում  սկսվել է մինչև 60 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը։
Էսլամին ասել է. «Բուշերի էլեկտրակայանի շահագործումից ի վեր ավելի քան յոթ միլիոն բարել նավթ է խնայվել , և հաշվի առնելով մաքուր էներգիայի օգտագործման վրա Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի շեշտադրումը,  ատոմակայանների զարգացմանն ուղղված օրենքը ներառվել է օրակարգում  երկրի միջուկային էներգիայի մասնաբաժինը  20 տոկոսով ավելացնելու նպատակով»:

Անցած հինգշաբթի օրն իր եռամսյակային նիստում ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքական ճնշումների ներքո, բանաձև է ընդունել Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեության դեմ: Սա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի երրորդ բանաձևն է Իրանի դեմ՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ) ուժի մեջ մտնելուց և միջուկային դոսիեն փակվելուց  հետո, որը Սիոնիստական ​​ռեժիմի ճնշման պատճառով ընդունվում է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում :

Add Comments