Թունիսցի և մարոկկացի հանդիսականները սիոնիստական հեռուստաալիքի թղթակցին ստիպել են դադարեցնել խաղի մասին հաղորդման նկարահանումը

Armenian Radio 1 views
Կատարում ընթացող ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության թունիսցի և մարոկկացի հանդիսականները դուրս են վռնդել սիոնիստական հեռուստաալիքի թղթակցին:

Սոցիալական ցանցերում տարածված  տեսանյութում երևում է, թե ինչպես են թունիսցի և մարոկկացի  հանդիսատեսները, որոնք ձեռքերում բռնել են Պաղեստինի դրոշը, շրջապատում սիոնիստական «Մաքան» ալիքի թղթակցին և միաբերան վանկարկում «Պաղեստին, Պաղեստին»:
Այնուհետև  հանդիսատեսները  սիոնիստ լրագրողին ստիպել են հավաքել տեսախցիկը և հեռանալ այդ վայրից:
 

Add Comments