Բելառուսի վարչապետի հետ հանդիպմանը Ռայիսին նշել է, որ անկախ երկրների հարաբերությունների ամրապնդումը կօգնի հաղթահարել պատժամիջոցները

Armenian Radio 1 views
Բելառուսի վարչապետ Ռոման Գլավչենկոյի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ երկու երկրների հարաբերությունները միշտ եղել են բարեկամական և երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումների ժամանակ կարևորվել է համագործակցության ընդլայնումը:

Ռայիսին հավելել է. «Սեփական անկախությունը պահպանելու պատճառով պատժամիջոցների ենթարկված երկրների հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը պատժամիջոցների չեզոքացման և հաղթահարման արդյունավետ ճանապարհներից է»։ 
Նշելով, որ չնայած պատժամիջոցներին, Իրանը  զգալի առաջընթաց է գրանցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, Ռայիսին հավելել է. «Այսօր Իրանն ու Բելառուսը   փոխգործակցությունը զարգացնելու բազմազան հնարավորություններ ունեն»: 
Իրանի նախագահի խոսքով. «Հարաբերությունների մակարդակը բարելավելու երկու երկրների ղեկավարների լուրջ կամքը կարող է վերացնել հնարավոր  խոչընդոտները»:
Հանդիպմանը Բելառուսի վարչապետ Ռոման Գլավչենկոն նշել է,  որ տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման Իրանի  մոտեցումը նոր հեռանկար է ստեղծել երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի բարելավման համար»։
Նա ասել է. «Երկու երկրների հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, և Թեհրանն ու Մինսկը կառուցողական համագործակցություն են ունեցել միջազգային ասպարեզում»։
Գլավչենկոյի խոսքով. «Այսօր երկու երկրների միջև քաղաքական համակարգումը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, և  ժամանակն է ընդլայնել տնտեսական հարաբերությունները»։

Add Comments