2022թ. Աշխարհի առաջնություն, Իրանի հավաքականի երկրպագուների հավաքը Իրան-Ուելս խաղից առաջ

Armenian Radio 2 views
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները հավաքվել ու հայտարարել են իրենց աջակցությունն ազգային հավաքականին Կատարի մայրաքաղաք Դոհայում 2022 թվականի աշխարհի առաջնության Իրան-Ուելս խաղից առաջ։

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրորդ խաղը Կատարի Աշխարհի 2022թ. առաջնությունում կանցկացվի ուրբաթ նոյեմբերի 25-ին, Ուելսի հավաքականի հետ։

B խմբի առաջին խաղերի արդյունքները հույսերը վառ են պահել խմբի բոլոր թիմերի համար։

Այդ ընթացքում վճռորոշ են Իրանի հավաքականի մնացած երկու հանդիպումները Ուելսի ու Ամերիկայի հետ։

Իրանի հավաքականի երկրպագուները շարունակում են անհամբերությամբ հետևել իրենց երկրի հավաքականի հետ կապված լուրերին և հույս ունեն, որ կկարողանան անցնել մրցումների հաջորդ փուլ։

Add Comments