ԱՄՆ-ում ոստիկանի կողմից ևս մեկ սևամորթի դաժան սպանությունից հետո, բողոքի նոր ալիք է բարձրացել

Armenian Radio 0 views
Ուրբաթ օրը, Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում ոստիկանի կողմից 29-ամյա սևամորթ ամերիկացի Թայեր Նիքոլսին ծեծի ենթարկելու սրտաճմլիկ տեսարանի հրապարակումից հետո, բողոքի նոր ալիք է բարձրացել ընդդեմ ոստիկանության բռնի պահվածքի։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեմֆիսում, Բոստոնում, Չիկագոյում, Դետրոյթում, Նյու Յորքում, Պորտլենդում, Օրեգոնում և Վաշինգտոնում, ոստիկանության կիրառած բռնության հետևանքով  սևամորթ տղամարդու մահվան պատճառով։

Թայեր Նիքոլսը, որին ոստիկանը կանգնեցրել էր հունվարի 7-ին մեքենան վտանգավոր ձևով վարելու համար և ենթարկվել դաժան բռնության,  ստացած ծանր վնասվածքների հետևանքով  երեք օր  հիվանդանոցում մնալուց հետո, մահացել է հունվարի 10-ին։

Նիքոլսի ձերբակալության մասին  տեսանյութում երևում է, թե ինչպես են սպաները երեք րոպե հարձակվում 29-ամյա սևամորթ տղամարդու վրա՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, ցնցող ատրճանակ և դանակի բազմաթիվ հարվածներ:

Ծեծի ենթարկվելու ժամանակ լսվում է, թե ինչպես է Նիքոլսը կանչում մորը։ Նիքոլսի մահվան մեջ ներգրավված հինգ սպաները, որոնք բոլորն էլ սևամորթ են, անցյալ շաբաթ հեռացվել են Մեմֆիսի ոստիկանական բաժանմունքից և մեղադրվել երկրորդ աստիճանի սպանության և այլ հանցագործությունների մեջ։

Add Comments