Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ. Իրանի առաջընթացի հեռանկարները շատ ավելի պայծառ են, քան ներկայիս կանխատեսումները

Armenian Radio 0 views
Գիտելիքահենք ոլորտներում հարյուրավոր արտադրողների, գործարարների և գիտելիքահենք ոլորտում ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարեց, որ ապագան և Իրանի առաջընթացի հեռանկարը շատ ավելի պայծառ են, քան ներկայիս կանխատեսումները:

Երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը Այաթոլլահ Խամենեին իր գոհունակությունն է հայտնել Իրանի արտադրության և գործարարության ոլորտում ակտիվիստների ոգու, հուսադրող հայացքի և շոշափելի գործունեության վերաբերյալ և ասել.«Երկրի պոտենցիալն ու աճի կարողությունը շատ բարձր է և բացառիկ է որոշ ոլորտներում՝ շնորհիվ իր աստվածատուր ռեսուրսների, աշխարհագրական, միջազգային և քաղաքական դիրքի և մարդկային ռեսուրսների, այդ իսկ պատճառով ժողովրդի ապագան և Իրանի առաջընթացի հեռանկարները  շատ ավելի պայծառ են  քան ներկայիս կանխատեսումները»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն Իրանի պայծառ ապագայի համար անհրաժեշտ է համարել արագ և շարունակական տնտեսական աճը և 7-րդ Զարգացման ծրագրում մատնանշելով տնտեսական առաջընթացի և արդարության առաջնահերթությունը, բացատրել է տնտեսական աճի պատճառներն ու պահանջները։

Նա ընդգծել է, որ կենսապահովման խնդիրների և տնային տնտեսությունների կյանքում առկա դժվարությունների լուծումը խիստ անհրաժեշտ է դարձրել երկրի տնտեսական աճը։

Այաթոլլահ Խամենեին այս տարին «արտադրության, գիտելիքահենք տնտեսության և զբաղվածության» անվանելու պատճառն անցյալ տարի տնտեսական ակտիվիստների հետ հանդիպումը համարելով, հավելել է երկու օր առաջ այցելած ցուցահանդեսը ցույց տվեց, որ տարվա կարգախոսի ոլորտում համեմատաբար լավ աշխատանքներ են կատարվել։ Բացի այդ, այս հանդիպման ժամանակ տնտեսական ակտիվիստների խոսքերը երկրի տնտեսական առաջընթացի մասին լավ հույսեր ու խոստումներ են տալիս, իսկ 1401 թվականի առաջին կիսամյակի պաշտոնական ցուցանիշները հիմնականում խոսում են շարժի ու աճի մասին։

Հեղափոխության գերագույն առաջնորդը բազմաթիվ ոլորտներում այսօրվա հաջողությունները համարեց մոտ տասնհինգ տարի առաջ գիտական ​​շարժման սկզբնավորման արդյունք և  հստակեցրեց՝ երիտասարդ գիտնականները պետք է հատեն համաշխարհային գիտության առաջնագիծը և հիմք դնեն այս երազանքի իրականացման համար, որ հիսուն տարի հետո, եթե որևէ մեկը ցանկանում է իմանալ նորագույն գիտության մասին, հարկադրված  պարսկերեն սովորի։

 

Add Comments