Իրանի բանակի ՌՕՈՒ և ՀՕՊ ստորաբաժանումների մի խումբ հրամանատարներ հանդիպել են առաջնորդի հետ

Armenian Radio 1 views
Փետրվարի 8-ին, 1979 թ. շահի ռեժիմի բանակի օդուժի մի խումբ ծառայողների կողմից իմամ Խոմեյնու հետ հանդիպման պատմական օրվա կապակցությամբ, Իրանի բանակի ՌՕՈՒ և ՀՕՊ ստորաբաժանումների մի խումբ հրամանատարներ հանդիպել են առաջնորդի հետ: 

1979թ. փետրվարի 8-ին, շահի ռեժիմի օդուժի մի խումբ ծառայողներ, պաշտոնապես հայտարարեցին Թեհրանի Ալավիի դպրոցում Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր Իմամ Խոմեյնիի հետ հանդիպման մասին:
Հանդիպման ժամանակ, նշելով, որ 1957 թ փետրվարի 8-ին տեղի ունեցած դեպքը շարժման հաղթանակի և հեղափոխության նախադրյալն էր, ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Այս քայլը նպաստեց հեղափոխության հաղթանակին, քանի որ ժողովուրդը ոգևորվեց և հասկացավ, որ բանակն իր դեմ կանգնած չէ»: 
Այաթոլլահ Խամենեին հավելել է, որ Փահլավիի դաժան ռեժիմի միակ գործիքը բանակի միջոցով ժողովրդին ճնշելն էր, սակայն մարդիկ հասկացան, որ բանակը նույնպես գնում է հեղափոխության ուղղությամբ: 
Նշելով, որ այն ժամանակ ռազմաօդային ուժերի երիտասարդ ծառայողները չգիտեին, թե ինչ  տեղի կունենա, սակայն ռիսկի դիմեցին, առաջնորդը հավելել է. «Դա ցույց տվեց, որ ապագայի զինվորականները կարող են դիմել ռիսկի: Եվ այս տարիների ընթացքում նրանք ցույց են տվել, որ բանակը սեղմված բռնուցք է՝ ուղղված ագրեսորի դեմ»: 
ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Այն ժամանակի ագրեսորներն ամերիկյան գործակալներն էին ու Փահլավիի բանակի գործակալները, սակայն հետագայում հայտնաբերվեցին նաև այլ գործակալներ և բանակը կանգնեց նրանց բոլորի դեմ»:
Նրա խոսքով. «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության բանակը շատ ավելի հեղափոխական է, ավելի հավատարիմ ու ավելի ինքնավստահ»:

Add Comments