Ռայիսի. Թշնամին չի հանդուրժում Իրանի առաջընթացը

Armenian Radio 3 views
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, անդրադառնալով գիտության, տեխնոլոգիայի, տնտեսության, պաշտպանության, առողջապահության, բժշկության և տարբեր ոլորտներում երկրի ձեռքբերումներին, ասել է, որ թշնամին չի հանդուրժում Իրանի առաջընթացը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի երթի մասնակիցների հավաքում ասել է, որ այսօր Իսլամական Իրանն ունի կապիտալի , ներդրումների, տնտեսական և այլ ցուցանիշների կայուն աճ։

Ռայիսին հավելել է, որ թշնամիները հերթական դավադրություն են սկսել Իրանի դեմ և մտածում էին, որ կարող են երկիրը կանգնեցնել քաոսի առաջ, բայց կրկին ձախողվել են։

Ռայիսին հայտարարեց, որ այսօր ազգային միասնության և միաբանության դրսևորման և ժողովրդի էպիկական ներկայության օրն է, և նրանք, ովքեր վերջին անկարգությունների ժամանակ խաբվել են թշնամու կողմից, թող իմանան, որ Իրանի ժողովրդի գիրկը բաց է իրենց ընդունելու համար և 13-րդ կառավարությունը կառավարությունում և վարչական կառույցներում կհետեւի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հայրական հայացքին։ 

Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը հասկացել է, որ խնդիրը թշնամին, կինը, ազատությունը, կյանքը և մարդու իրավունքները չեն։ Նա հայտարարեց, որ թշնամին ձգտում է խլել Իրանի ժողովրդի անկախությունը, զրկել ազատությունից ու կյանքից, և Իրանի ժողովուրդը լավ գիտի, որ իրենք կյանք չեն տվել Աֆղանստանի, Իրաքի, Լիբանանի և Սիրիայի ժողովրդին, որ նրանք ցանկանում են կյանք տալ իրանցիներին:

Ասելով, որ այսօր Իսլամական հեղափոխության շնորհիվ իրանցի կանայք հզոր ներկայություն ունեն գիտական, քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտներում, դիմելով արևմուտքցիներին՝ Ռայիսին ասաց.««Կանանց իրավունքների հետ կապված՝ մենք հայցվորի դիրքում ենք, իսկ դուք՝ մեղադրյալի, ովքեր կանանց օգտագործում են որպես գործիք՝ ավելի շատ շահույթ ստանալու համար»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, իր կարեկցանքը հայտնելով Սիրիայի և Թուրքիայի երկրաշարժից տուժած ժողովրդին, նշել է.«Իրանն իր հարեւանների բարեկամն է դժվարին ժամանակներում, և թշնամին սխալվում է, քանի որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի անվտանգությունը կախված է համարում  տարածաշրջանից ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դուրսբերումից։

Անդրադառնալով, որ ԱՄՆ-ն հետևում Մոնաֆեղներ ահաբեկչական խմբավորմանը, որոնք նահատակել են  Իրանի 17 հազար քաղաքացիների, ԱՄՆ Կոնգրեսի կողմից նրանց անունը ահաբեկիչների ցուցակից հանելը զարմանալ է համարել։

Add Comments