Չինաստանի նախագահը պաշտոնապես դիմավորել է Իրանի նախագահին, այցի շրջանակում ստորագրվել է երկկողմ համագործակցության 20 փաստաթուղթ

Armenian Radio 2 views
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այդ երկրի Ազգային Ժողովրդական Կոնգրեսում պաշտոնապես դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին, ով գլխավորելով բարձրաստիճան քաղաքա-տնտեսական պատվիրակություն այցելել է Պեկին:

Դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ ԻԻՀ նախագահի և բարձրաստիճան պատվիրակության պատվին Բարի գալստյան քայլերգը կատարել են պատվո պահակախմբի երեք անդամներ։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների երկկողմ բանակցությունները, այնուհետև  Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի նախագահների ներկայությամբ երկու երկրի միջև համագործակցության 20 փաստաթղթերի և փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել  Իրանի  և  Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների  կողմից:

Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի  միջև ստորագրված փաստաթղթերից են ճգնաժամի  կառավարման, զբոսաշրջության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի, միջազգային առևտրի, մտավոր սեփականության, գյուղատնտեսության, արտահանման, առողջապահության, լրատվամիջոցների, սպորտի և մշակութային ժառանգության ոլորտներում համագործակցության  փոխըմբռնման հուշագրերը: 

Add Comments