Մեկնաբանություն-Իրանի և Չինաստանի տնտեսական հարաբերությունները վերափոխվում են

Armenian Radio 3 views
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Չինաստան կատարած այցին զուգահեռ Պեկինում կայացել է երկու երկրների գործարարների համատեղ նիստը:

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության  հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին Պեկինում իրանցի և չինացի գործարարների համատեղ նիստում ասել է,-«Իրանի նախագահի այցը Չինաստան կարող է հանգեցնել երկու երկրների նախագծերի ավելի արագ իրականացմանը և առևտրատնտեսական համագործակցությանը։

Իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի պաշտոնական հրավերով  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած  քաղաքա-տնտեսական պատվիրակությունն  այցելել է Պեկին, և այս այցի նպատակներից մեկն է հետամուտ լինել Իրանի և Չինաստանի միջև  ստորագրված 25-ամյա ռազմավարական  համագործակցության մասին փաստաթղթին:

Անցած տարիներին Իրանն ու Չինաստանը ընդլայնել են իրենց հարաբերությունները քաղաքական, տնտեսական և պաշտպանական ոլորտներում, և 2021 թվականի մարտին 25-ամյա ռազմավարական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է համարվում այդ գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Այս փաստաթուղթը հստակեցնում է երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ուղին քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

 Չինաստանը, որպես աշխարհի խոշորագույն ապրանքակենտրոն տնտեսության տեր երկիր, վերջին տարիներին մշտապես գլխավորել է Իրանի հետ առևտրի աղյուսակը, և նույնիսկ պատժամիջոցների գագաթնակետին այն մնացել է Իրանի հիմնական առևտրային գործընկերը, սակայն հաշվի առնելով կողմերի կարողություններն ու քաղաքական մերձեցումը,  երկու երկրների միջև առևտրի հետագա զարգացման հնարավորություն կա։

Իրանի քաղաքականությունը բազմակողմանիության ոլորտում, հայացք դեպի արևելք, Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, Իրանի միջազգային համագործակցությունը ասիական երկրների հետ, Իրանի պատմական հարաբերությունները Չինաստանի հետ առևտրի ոլորտում  և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրում նոր Մետաքսի ճանապարհի ակտիվացման համար համագործակցությունը, այն գործոններն են, որոնք ընդլայնել են  Չինաստանի հետ Իրանի առևտրատնտեսական փոխգործակցությունը։

Բայց հաշվի առնելով Չինաստանի տնտեսության ծավալը  և Իրանի ու այդ երկրի լավ հարաբերությունները, ակնկալվում է, որ Իրանում չինական ներդրումների ծավալը կավելանա: Անցյալ տարի չինացիները մոտ 200 միլիոն դոլարի ուղղակի ներդրումներ են կատարել Իրանում, և այս առումով այս երկիրը հաջորդում է Ռուսաստանին, Արաբական Միացյալ Էմիրություններին և Թուրքիային:

Դա այն դեպքում,երբ երկու երկրների ռազմավարական փաստաթղթի իրականացման համար Իրանն ու Չինաստանը մինչ այժմ ստորագրել են մի շարք փոխըմբռնման հուշագրեր՝ համատեղ ներդրումների, նավթի և գազի, ֆինանսական և բանկային փոխգործակցության, ինչպես նաև  տարանցման ու նավահանգիստների ոլորտներում,  և ակնկալվում է, որ  դրանք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Չինաստանի Հանրապետության նախագահ Սի Ցզինփինի հանդիպմանը վերջնական տեսքի կբերվեն։

Ակնհայտ է, որ Իրանի եզակի աշխարհագրական կարողությունները՝ որպես ոսկե խաչմերուկ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ  ճանապարհին, կարևոր են «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի իրականացման համար, որը չինացիները հետապնդում են: Իրանը աշխարհի այն  սակավաթիվ երկրներից է, որը գտնվում է բազմաթիվ ծայրամասային շրջաններում։ Իրանը գտնվում է Պարսից ծոցի երկրների, Արևմտյան Ասիայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Հնդկական թերակղզու տարածքում, որը համարվում է որպես կամուրջ Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի մայրցամաքների միջև։ Իրանը նաև նավթի և գազի ռեսուրսների խոշորագույն սեփականատերերից է աշխարհում և կարող է կարևոր դեր խաղալ Չինաստանի էներգիայի  և անվտանգության ապահովման գործում։

Ուստի, էներգետիկայի, տարանցման, առևտրի և ներդրումների ոլորտներում առկա հսկայական կարողությունները կարելի է համարել շատ հարմար ոլորտներ Իրանի և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացման և զարգացման համար, ինչն, իհարկե, երաշխավորում  է երկու երկրների շահերը։

Add Comments