ԻԻՀ առաջնորդ. Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված երթում ժողովրդի ուղերձն էր՝ հաստատակամությունն ու հեղափոխությանը լիակատար աջակցությունը

Armenian Radio 0 views
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Թավրիզում հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Բահմանի 22-ին՝ (փետրվարի 11-ին) Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված երթում ժողովրդի ուղերձը հաստատակամությունն էր և հեղափոխության նկատմամբ լիակատար աջակցությունը։

Այաթոլլահ Խամենեին այսօր Թավրիզի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ատրպատական նահանգի ժողովրդին անվանել է Իրանի միասնության և ազատության դրոշակակիր և ընդգծել է. -«Այս իրական,  խանդավառ և բովանդակալից սխրագործությունը հեղափոխության ուղեգծում ժողովրդի  չշեղվելու և հաստատակամության արդյունքն է: Իսկ առաջընթացի ու հզորության այս ճանապարհը շարունակվելու է ազգային համախմբվածությամբ և խնդիրների նկատմամբ հեղափոխական և ոչ թե հետադիմական մոտեցմամբ, այսինքն՝ հույսը դնելով ձեռք բերած նվաճումների վրա։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.«Ժողովուրդը չզգալով հոգնածություն ու հուսահատություն և չվախենալով թշնամու հարվածներից, սպառնալիքներից ու հոխորտանքներից, շարունակեց իր ուղիղ ճանապարհը՝ պահպանելով իր ինքնությունը, անհատականությունն ու վեհությունը, և այս ճանապարհին, այս տարի բահման ամսի 22-ին, հեղափոխության հաղթանակի տարեդարձի օրը, դուրս եկավ ամբողջ երկրի փողոցներ, եկավ ու տարբեր դրդապատճառներով ցույց տվեց իմաստալից  տոկունություն ու հաստատակամություն   և  ըմբոստ թշնամու նկատմամբ հակադրվածություն»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.-«Ամերիկյան և սիոնիստական ​​մեդիա կայսրությունը փորձում է թույլ չտալ, որ այս բարձր ձայնը հասնի այլ ժողովուրդների ականջին, բայց նրանք, ովքեր պետք է լսեն այն, այսինքն՝ ԱՄՆ-ի  և  Բրիտանիայի քաղաքականություն մշակող մարմինները և թշնամիների լրտեսական ծառայությունները, հավանաբար լսել են այս ձայնը»:

Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով Իրանի ռազմական հզորությունը անհրաժեշտ չլինելու մասին թշնամու կրկնվող հարձակումներին ու կասկածներին, ասել է. -«Երկիրը բազմակի անգամ  աշխատել և ներդրումներ է կատարել  արդյունաբերության, ճանապարհաշինության, ամբարտակաշինության  և այլ ոլորտներում, սակայն թշնամին, որի՝ Իրանի ԱԹՍ-ների մասին  քարոզչությունից ակնհայտորեն երևում է որ վախենում է, հերքում է Իրանի առաջընթացը և  մեծացնում է պաշտպանական խնդիրները»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նաև անդրադարձել է  աշխարհի  մեծ և առաջադեմ երկրներում, ներառյալ  ԱՄՆ-ում, Բրիտանիայում, և Ֆրանսիայում առկա   կարևոր թերություններին, այդ թվում՝ աղքատությանը, հիվանդություններին, խտրականությանը և սոցիալական արդարության բացակայությանը:

Այս հանդիպմանը Այաթոլլահ Խամենեին նաև  բարձր է գնահատել Թավրիզի և Ատրպատականի ժողովրդի հավատքը, եռանդն ու  առաքինությունը և թավրիզցիների  բահմանի 29-ի ընդվզումը համարել է «Որոշիչ ժամանակահատված  և շրջադարձ Իրանի պատմության մեջ»:

Add Comments