Իրանը լուսանկարներում- Իրանի Քուհռանգ գյուղի տները թաղվել են ձյան մեջ

Armenian Radio 1 views
Իրանի Չահարմահալ և Բախտիարի նահանգում ձյան առատ տեղումների պատճառով, Քուհռանգ քաղաքում կարմիր կարգավիճակ է հայտարարվել: Քաղաքում ձյան բարձրությունն այնքան մեծ է, որ այն ծածկել է որոշ տներ:

Իսլամական խորհրդարանում Քուհռանգի ներկայացուցիչ Ղոդրաթոլլահ Համզան ասել է, որ ձյան բարձրությունն այնքան մեծ է, որ ճանապարհները հնարավոր չէ բացել անգամ  բուլդոզերներով ու բեռնատարներով:

Նա նշել է. «Մենք խնդրել ենք շրջանին տրամադրել ավելի ժամանակակից սարքավորումներ: Երեկ երեկոյան  խորհրդակցություն է տեղի ունեցել այդ և բնակիչներին օգնելու հարցերի շուրջ»:

 

Add Comments