Ֆաջր երաժշտական ​​փառատոն. Ռադիո-հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ելույթը փառատոնի չորրորդ գիշերը

Armenian Radio 0 views
ԻԻՀ-ի Ռադիո-հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը Ֆաջր երաժշտական ​​38-րդ փառատոնի չորրորդ գիշերը բեմ բարձրացավ Վահդաթ սրահում:

Այս ներկայացումը տեղի ունեցավ Արաշ Ամինիի ղեկավարությամբ և բաղկացած էր լարային գործիքներից, փողային գործիքներից, տիմպանից և երգչախմբից, որը նախ կատարեց «Նիյայեշ Յազդան» վոկալ ստեղծագործությունը երգչախմբի ընկերակցությամբ, այնուհետև կատարվեց մեկ այլ ստեղծագործություն՝ մեներգչի մասնակցությամբ։ Ալի Աքբար Ղորբանիի հեղինակած «Բասիրաթ»-ի սիֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունը այս նվագախմբի մյուս կատարումն էր:

Ավելի ուշ նվագախումբը կատարեց «Սարի գյալին» և մի քանի այլ ժողովրդական ստեղծագործություններ, իսկ վերջում հնչեցին հայրենասիրական ստեղծագործություններ, որոնք արժանացան հանդիսատեսի բարձր ընդունելությանը։

Ֆաջր միջազգային երաժշտական ​​փառատոնի չորրորդ գիշերը ելույթ ունեցավ նաև պորտուգալական «Ֆադո» երաժշտական ​​խումբը։

Add Comments