Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում իր ելույթում Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է. «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հեռու է իր հիմնական առաքելությունից, և դարձել է քաղաքական գործիք մեծ տերությունների համար»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մարդու իրավունքների հարգմանն ու պաշտպանության խթանմանը»:
Իրանի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի առավոտյան գլխավորելով մի պատվիրակություն մեկնել է Ժնև՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի նիստին և զինաթափման համաժողովի տարեկան կոնֆերանսին: