Իրանում անցկացվել են «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1401» զորավարժությունները. Հարձակվող ԱԹՍ-ները ոչնչացվել են «Մաջիդ» և «Դեզֆուլ» համակարգերով

Armenian Radio 2 views
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի «Դեզֆուլ» և  Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի «Մաջիդ» սեփական արտադրության պաշտպանական համակարգերը հաջողությամբ ոչնչացրել են երկրի հակաօդային պաշտպանության միատարր ցանցի կողմից նշանակված թիրախները։

Հակաօդային պաշտպանության կարճ հեռահարության և ցածր բարձրության  «Դեզֆուլ» համակարգը լիովին շարժական է։
Այս համակարգը նախատեսված է բոլոր տեսակի օդային թիրախների, ներառյալ ֆիքսված թեւերով ինքնաթիռներին և ուղևորատար  ու անօդաչու ուղղաթիռներին, թեւավոր հրթիռներին և նույնիսկ օդանավերից բաց թողնված ռումբերին և հրթիռներին դիմակայելու,  ինչպես նաև կրակի կառավարման համակարգիչների և թվային համակարգերի օգտագործման համար: Իսկ հրթիռների ուղղահայաց տեղակայումը նվազեցրել է համակարգի արձագանքման ժամանակը։

«Մաջիդ» հակաօդային պաշտպանության արագաշարժ հրթիռային համակարգն առաջին էլեկտրաօպտիկական հրթիռային համակարգն է՝ 8 կմ մարտական ​​շառավղով, և շնորհիվ իր կատարողականի, արագաշարժության և գործողությունից հետո տակտիկապես արագ շարժվելու հնարավորության ձախողման է մատնում թշնամու  ցանկացած դիմակայությունը և խափանում ազդանշանային  համակարգերի միջոցով հետախուզման հնարավորությունը: 

Այս  համակարգը նաև  համալրված է հեռահար ջերմային տեսախցիկով, որն այս զորավարժություններում, համատեղելով Խաթամ ​​ռադիոլոկացիոն հրետանային կրակի կառավարման համակարգի հետ, գնահատվել է նաև այս համակարգի ցանցային հնարավորությունը և երկրի հակաօդային պաշտպանության ճշգրիտ  կատարմամբ,  զգալիորեն բարձրացրել է երկրի ՀՕՊ  մարտական ​​հզորությունը  փոքր հեռահարության  և  ցածր բարձրության թիրախներին բախվելու ժամանակ:  

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, երեքշաբթի առավոտյան  «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1401» զորավարժությունների հիմնական փուլում,  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի «Դեզֆուլ» և բանակի հակաօդային պաշտպանության ուժերի «Մաջիդ» պաշտպանական համակարգերը հաջողությամբ ոչնչացրել են զորավարժությունների  տարածքի ուղղությամբ արձակված թեւավոր հրթիռները։

 «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1401»  ՀՕՊ  մասնագիտացված համատեղ զորավարժությունների  խոսնակ  բրիգադային գեներալ Աբբաս Ֆարաջփուրն ասել է.«Այս մասնագիտացված համատեղ զորավարժությունների հիմնական փուլում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի «Դեզֆուլ» հակաօդային պաշտպանության կարճ հեռահարության և ցածր բարձրության համակարգերը  «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1401» մասնագիտացված  զորավարժություններում հաջողությամբ  ոչնչացրել են երկրի հակաօդային պաշտպանության միատարր ցանցի կողմից նշանակված թիրախները։

Add Comments