Եգիպտոսի 4500-ամյա բուրգում թաքնված միջանցք է հայտնաբերվել

Armenian Radio 1 views
Եգիպտոսի հնությունների գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Գիզայի 4500-ամյա Մեծ բուրգի գլխավոր մուտքի մոտ հայտնաբերվել է 9 մետր երկարությամբ և 2,1 մետր լայնությամբ թաքնված միջանցք:

Reuters լրատվական գործակալության  հաղորդման համաձայն՝ բուրգի ներսում նոր հայտնագործությունը կատարվել է «Բուրգերի սկանավորում» կոչվող նախագծի շրջանակում։

«Բուրգերի սկանավորում» նախագծի շրջանակում իրականացվող  աշխատանքները  մեկնարկել են  2015 թվականին, որոնց ընթացքում օգտագործվում են ոչ ինվազիվ տեխնոլոգիաներ, ներառյալ ինֆրակարմիր ջերմագրություն, 3D սիմուլյացիաներ և տիեզերական ճառագայթների պատկերագրում՝ կառուցվածքի ներսը դիտելու համար: 

Հինգշաբթի Nature ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, հայտնագործությունը կարող է օգնել պարզել, թե ինչպես է կառուցվել բուրգը:

Add Comments