Հանրության է ցուցադրվել Իրանի ռազմաօդային ուժերի «F14» կործանիչի սիմուլյատոր համակարգը

Armenian Radio 1 views
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարի ներկայությամբ Սպահանում հանրության է ցուցադրվել իրանական «F14» կործանիչի սիմուլյատոր համակարգը։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդիի, իրանցի բարձրաստիճան օդաչուների և լրագրողների ներկայությամբ երեքշաբթի օրը կայացել է «F14» կործանիչի սիմուլյատոր համակարգի շնորհանդեսը:

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին այս արարողության ժամանակ ասել է, որ F14 ռազմավարական ինքնաթիռի սիմուլյատոր համակարգը նախագծվել և կառուցվել է ռազմաօդային ուժերի ինքնաբավ Ջիհադի մասնագետների կողմից և հանդիսանում է Իրանի բանակի ռազմաօդային ուժերի պարծանքներից մեկը։ 

Add Comments