Իրանի ԱԳ նախարարը սիոնիստների ներկայությունը Կովկասում լուրջ սպառնալիք է համարել տարածաշրջանի խաղաղության ու կայունության դեմ և ասել է. «Մենք բոլոր կողմերին զգուշացնում ենք խելամտորեն վերաբերվել այս կեղծ ռեժիմի պահվածքի նկատմամբ և նրան թույլ չտալ ոտք դնել Կովկաս և այլ տարածաշրջաններ»:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեկ երեկոյան մեկնել է Անկարա՝ այցելելու Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ և երկխոսություն ունենալու այդ երկրի պաշտոնյաների հետ։
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպելուց և երկխոսություն ունենալուց հետո, համատեղ մամուլի ասուլիսում սիոնիստների ներկայությունը տարածաշրջանում համարել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Նա ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը զգուշացնում է բոլոր կողմերին՝ խելամտորեն վերաբերվել այս կեղծ ռեժիմի պահվածքի նկատմամբ և նրան թույլ չտալ ոտք դնել Կովկաս և այլ տարածաշրջաններ»:
Իրանի արտաքին գործերի նախարարը Անկարայում իր խորհրդակցությունների կարևորագույն առանցքն է համարել առևտրատնտեսական հարաբերությունների և շրջակա միջավայրի ու ջրային ռեսուրսների ոլորտներում Իրանի և Թուրքիայի երկկողմ համագործակցության ընդլայնումը, ընդգծելով ցանկացած ահաբեկչական գործողությունից պաշտպանվելու Թուրքիայի և Իրանի օրինական իրավունքը: Նախարարը հավելել է.«Ահաբեկչությունը երկու երկրների ընդհանուր մտահոգությունն է, և ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Թուրքիայի միջև առկա է անվտանգության բարձր մակարդակի համագործակցություն»։
Նշելով,որ Թուրքիան և Սիրիան Արևմտյան Ասիայի կարևոր երկրներ են, Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.«Իսլամական Հանրապետությունը ողջունում է Իրան-Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա ցանկացած քառակողմ ձևաչափում ներգրավվածությունը»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն համատեղ ասուլիսում շնորհակալություն է հայտնել նաև երկրաշարժից տուժածներին Իրանի ցուցաբերած օգնության համար։
Անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի հետ խորհրդակցությունների առանցքին՝ Չավուշօղլուն ասել է, որ այս հանդիպմանը երկու կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային, ինչպես նաև էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներին վերաբերող հարցեր:Նա հավելել է.- «Թուրքիան ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները և համագործակցությունը Թեհրանի հետ հատկապես գազամատակարարման ոլորտում»: