Ռայիսի. Իրանը ինքնաբավության է հասել դեղերի ավելի քան 97%-ի արտադրության ոլորտում

Armenian Radio 3 views
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Իրանն ինքնաբավության է հասել հիվանդներին անհրաժեշտ դեղորայքի ավելի քան 97 տոկոսի արտադրության ոլորտում»։

Չորեքշաբթի օրը Թեհրանում «Իմամ Մահդի»  խելացի հիվանդանոցի պաշտոնական բացման արարողության ժամանակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին անդրադառնալով բժշկական սարքավորումների ոլորտում Իրանի գիտելիքահենք ընկերությունների գործողություններին ու ձեռքբերումներին հավելեց.« Հպարտանում ենք գիտելիքահենք բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում երկրի ձեռքբերումներով»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև երկրում դեղագործական կարիքների 97 տոկոսի արտադրությունը համարել է երկրի հպարտություններից մեկը և հստակեցրել.« Իրանի բժշկությունը հայտնի է տարածաշրջանում և աշխարհում, այնպես, որ այլ երկրներից շատ հիվանդներ բուժվելու համար եվրոպական երկրների փոխարեն  գալիս են Իրան»։

Շուրջ հազար մահճակալ ունեցող «Իմամ Մահդի» հիվանդանոցը եզակի է Իրանի առողջապահական համակարգի պատմության մեջ:

Այս հիվանդանոցի բացումը կարող է խթանել առողջապահական զբոսաշրջությանն Իրանում։

Add Comments