Բրիգադի գեներալ Աշտիանի. «Յասին» ինքնաթիռը կարող է շահագործվել նաև մարտական և աջակցության ինքնաթիռ

Armenian Radio 1 views
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը «Յասին» ուսումնական ինքնաթիռի զանգվածային արտադրության հոսքագծի բացման արարողության ժամանակ ասել է, որ այն կարող է շահագործվել նաև որպես մարտական և աջակցության ինքնաթիռ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձամբ՝ բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանի Զինված ուժերի մտահոգություններից մեկը օդաչուների պատրաստվածության բարելավումն է, քանի որ օդաչուների պատրաստումը այն վարժանքներից է, որ մեծ նշանակություն ունի, և դրա իրականացումը պայմանավորված է որ տարբեր մակարդակներում համապատասխան ինքնաթիռներ ունենալով:

Բրիգադի գեներալ Աշտիանին հայտարարել է, որ Իրանի պաշտպանության նախարարության ավիացիոն արդյունաբերությունը տարիներ առաջ սկսել է նախագծել «Յասին» ուսումնավարժական ինքնաթիռը, որի երկրորդ սերունդը ցուցադրվեց այսօր: Նա հավելել է. «Այս ուսումնական ինքնաթիռի առանձնահատկությունը դրա նախագիծն է, որը մշակվելէ իրանցի մասնագետների կողմից և հնարավորություն է տվել օգտագործել այս մոդելը ռազմական ինքնաթիռների աջակցության համար»։

ԻԻՀ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին, արարողության ժամանակ, ասել է, որ «Յասին» ուսումնավարժական ինքնաթիռի կիրառումը ուսումնավարժական շրջանն ավելի ամբողջական կդարձին ու կկրճատի դրա ժամկետը:

Add Comments