Ցույցեր Իտալիայի վարչապետի պալատի մոտ՝ ի նշան բողոքի Նեթանյահուի Հռոմ կատարած այցի դեմ

Armenian Radio 3 views
Հռոմում բնակվող հարյուրավոր իտալացիներ ու պաղեստինցիներ հավաքվել են Իտալիայի վարչապետի պալատի մոտ՝ բողոքելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի Հռոմ կատարած այցի դեմ։

Ցուցարարները  պաղեստինյան դրոշներ ու պաստառներ   էին կրում,որոնց վրա գրված էր. «Մենք  դեմ ենք սիոնիստներին, ոչ թե հրեաներին», «Դադարեցրե՛ք զենք ուղարկել Իսրայել», «Պետք է ազատագրվի Պաղեստինը», «Մենք դեմ ենք իսրայելցի  զինվորների և ավանաբնակ  սիոնիստների  ​​ահաբեկչությանը»։

Այս հակաիսրայելական  հանրահավաքի բանախոսները հայտարարեցին, որ Ղոդսը բռնազավթած ռեժիմի զինվորներն անցյալ տարի սպանել են ավելի քան 220 պաղեստինցիների, իսկ այս տարվա առաջին երկու ամիսներին սպանել են  78 պաղեստինցիների:Նրանք ամոթալի են համարել սիոնիստների հանցագործությունների նկատմամբ, արևմտյան պաշտոնատարների և մարդու իրավունքների աջակիցների դերում հանդես եկող երկրների պահած լռությունը: 

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետն Իտալիա է մեկնել այն դեպքում ,երբ  Իսրայելի հասարակության մեջ սրվել են  ներքին բողոքի ակցիաները։

Ղոդսի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաև Իտալիայի  կառավարությանը սիոնիստների հակաիրանական քաղաքականությանը համաքայլ դարձնելու ջանքերը Բենիամին Նեթանյահուի կարևոր առաջնահերթություններն են Հռոմ կատարած եռօրյա այցի և Իտալիայի պաշտոնյաների , այդ թվում այդ երկրի վարչապետ Ջորջա Մելոնի հետ հանդիպման  ընթացում: 

Add Comments