Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը և Բելառուսի Հանրապետության նախագահը Թեհրանում անցկացրել են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպումը։
Իր գոհունակությունը հայտնելով Թեհրանի և Մինսկի միջև հարաբերությունների աճի միտումի կապակցությամբ՝ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսին այս հանդիպմանն ասել է, որ տարբեր ոլորտներում փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ցույց է տալիս երկու երկրների հաստատակամությունը հարաբերությունների համակողմանի զարգացման ուղղությամբ։
Ռայիսին Իրանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունները որակել է լավ և կառուցողական և ընդգծել առկա կարողությունների օգտագործումն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման արագացման համար։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն արդյունավետ է համարել տարածաշրջանային կարողությունների օգտագործումը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը երկու երկրների և այլ անկախ երկրների միջև տնտեսական փոխանակումների և հարաբերությունների ավելացման համար:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն արդյունավետ է համարել տարածաշրջանային կարողությունների օգտագործումը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը երկու երկրների և այլ անկախ երկրների միջև տնտեսական փոխանակումների և հարաբերությունների ավելացման համար:
Անդրադառնալով միակողմանիության դեմ պայքարի ոլորտում Իրանի և Բելառուսի ընդհանուր դիրքորոշումներին՝ Լուկանշկոն կոչ է արել երկու երկրների միջև փոխանակումներ կատարել արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում։
Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի ուղեկցությամբ այցելել է առողջապահության, էլեկտրոնային, գիտելիքահենք, կապի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում իրանական ընկերությունների գիտելիքահենք կարողությունների և ձեռքբերումների ցուցահանդես:
Այս ցուցահանդեսում Իրանի և Բելառուսի Հանրապետությունների նախագահներին մոտիկից տեղեկացվել են իրանական ընկերությունների վերջին ձեռքբերումներն ու զարգացումները բոլոր տեսակի դեղորայքի, էլեկտրոնային և հեռահաղորդակցական սարքավորումների, ինչպես նաև էլեկտրակայանների, նավթի, գազի և նավթաքիմիական արտադրության ոլորտում: