Իրանի նախագահը Սաադաբադ համալիրում դիմավորել է Բելառուսի նախագահին:
Արարողության ժամանակ հնչել են Իրանի և Բելառուսի օրհներգերը, այնուհետեւ երկու երկրների նախագահները հետևել են Սաադաբադ համալիրում կայացած զինվորական պահակախմբի երթին:
Այնուհետև նախագահներն իրար են ներկայացրել քաղաքական ու տնտեսական պատվիրակությունների անդամներին:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Սաադաբադ պատմամշակութային համալիրում մեկնարկել է Իրանի և Բելառուսի նախագահների հանդիպումը:
Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Իրան տեղի է ունենում բազմակողմ համագործակցության զարգացման, իրանցի գործընկերոջ հետ հանդիպելու, արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրների քննարկման նպատակով։