մանուել Մակրոնի կառավարության ներկայացրած անվտանգության օրինագծի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են: Ձերբակալվել է 150 մարդ:
«Ռաշա թուդեյ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հազարավոր ֆրանսիացիներ հինգերորդ շաբաթ օրը անընդմեջ դուրս են եկել Փարիզի փողոցներ և բողոքել են կառավարության առաջարկած անվտանգության բարեփոխումների դեմ:
Այդ դեպքի մասին հրապարակված պատկերներում ու տեսանյութերում ցուցարարները կրել են պաստառներ, կրում, որոնց վրա գրված է եղել. «Դադարեցրեք սպանության ազատության օրենքը: Դադարեցրեք իսլամատյացությունը»:
Փարիզում բողոքի ցույցերը սրվելով, ցուցարարներին ցրելու համար անվտանգության ուժերը դիմել են բռնության և օգտագործում են արցունքաբեր գազ, մահակներ ու ջրցան մեքենաներ: