Ջորջ Ֆլոյդին սպանած սպիտակամորթ ոստիկան Դերեք Շովինի դատավարությանը զուգահեռ, ԱՄՆ-ում տեղի են ունենում հակառասիստական ցույցեր:
Մինեապոլիս քաղաքում Դերեք Շովինի դատավարությանը զուգահեռ, ԱՄՆ-ի տարբեր քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոցներ, պահանջելով անցկացնել արդար դատավարություն:
Ջորջ Ֆլոյդը Մինեսոտա քաղաքի բնակիչ էր, ով 2020թ. մայիսի 25-ին սպանվեց ամերիկացի սպիտակամորթ ոստիկան կողմից: Դերեք Շովինը 9 րոպե շարունակ, ծնկով սեղմելով Ֆլոյդի պարանոցը, սպանեց նրա: Սակայն ոստիկանության սպան մեղադրվել է երկրորդ կարգի սպանության մեջ:
Նախատեսվում էր, որ ամերիկացի սպայի դատավարությունը տեղի կունենա երկուշաբթի օրը, սակայն այն հետաձգվեց մեկ օրով:
Որոշ տվյալների համաձայն, ԱՄՆ-ում ամեն տարի ոստիկանների կողմից սպանվում է շուրջ 1200 մարդ, սակայն շուրջ 99 տոկոս դեպքերում, ոստիկաններին մեղադրանք չի ուղղվում: