Մեկնաբանություն- Գազայում լրատվամիջոցների շենքի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումը, փորձ է ոճրագործությունները քողարկելու համար

Armenian Radio 21 views
Մայիսի 15-ին, միջազգային օրենքներին հակասող քայլի դիմելով և իր ոճրագործությունների մասին լրատվությունը կանխելու նպատակով, Իսրայելի ռազմաօդային ուժերը ամբողջովին ոչնչացրել են Գազա քաղաքում գտնվող Ալ-Ջալա բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ:

Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի ավիահարձակումներն աննախադեպ են եղել: Այդ հարձակումների հետևանքով մեծ թվով պաղեստինցիներ, այդ թվում կանայք ու երեխաներ են նահատակվել ու վիրավորվել: Ավերածությունները ևս մեծ են:

Այս ոճրագործությունների քողազերծմամբ և դրանց մասին լուրերի ու պատկերների հրապարակմամբ,  խայտառակ են լինելու Սիոնիստական ռեժիմն ու նրա արևմտյան հովանավորները և մեծանալու են միջազգային ճնշումները Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի ոճրագործությունները դադարեցնելու համար:

Հետևաբար Թել Ավիվի պաշտոնատարները դրանից խուսափելու համար, ոչնչացրին Գազայի Ալ-Ջալա բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին միջազգային լրատվամիջոցները: Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն այդ շենքը և այնտեղ տեղակայված լրագրողներին որպես մարդկային վահան էր օգտագործում:

Իսրայելի անօրինական այս քայլը լայն արձագանք է ունեցել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ՝ Ստեֆան Դյուժարիքն ասել է.«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝  Անտոնիո Գութերեշը լրատվամիջոցների գրասենյակների դեմ հարձակումը միջազգային օրենքների խախտում է համարում և պետք է կանխել նման գործողությունը»:

Associated Press լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ նույնպես ասված է.«Մենք ցնցված ենք, որ Իսրայելի բանակը թիրախ է դարձրել շենքը, որտեղ տեղակայված են Associated Press-ը և այլ լրատվական գործակալությունները: Նրանք վաղուց գիտեին, որ այդ շենքում է մեր գործակալության գրասենյակը և այնտեղ ներկա են լրագրողներ: Մենք ահազանգ ստացանք, որ այդ շենքը հարձակման թիրախ է դառնալու»:

Չնայած այս բողոքներին, Իսրայելին հովանավորող Արևմտյան պետությունները, հատկապես ԱՄՆ-ը չեն դատապարտել Սիոնիստական ռեժիմի անօրինական այդ քայլը: Իրականում Վաշինգտոնը Թել Ավիվին հովանավորելով, այդ ռեժիմին խրախուսում է իր անօրինական քայլերն ու անմարդկային ոճրագործություններն իրագործելու հարցում:

Add Comments