ԱՄՆ-ում հաշվում են քվեաթերթիկները, իսկ Պորտլենդում բողոքարարները հրկիզում են ԱՄՆ-ի դրոշը

Armenian Radio 25 views
ԱՄՆ հետընտրական շրջանում բռնությունների ու լարվածության վերաբերյալ մտահոգություններն աճում են: Թրամփի հակառակորդներն ու ռասիզմի դեմ բողոքողները փողոց են դուրս եկել և հրկիզում են ամերիկյան դրոշը:

ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտելենդ քաղաքում անարդարության ու ռասիզմի դեմ բողոքոները, նախագահական ընտրությունների օրը, խաղաղ երթ անցկացնելով ևս մեկ անգամ բարձրացրել են իրենց հիմնական պահանջը,  որը  2020 թ. մայիսին սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից ի վեր չի փոխվել:

Բողոքի ցույցի մասնակիցները վանկարկել են հակառասիստական կարգախոսներ, այդ թվում «Սևերի կյանքը կարևոր է»: Նրանք  վանկարկել նաև կարգախոսներ՝ ընդդեմ ԱՄՆ-ի  սահմանին ներգաղթյալ երեխաների ընտանիքներից բաժանման: ցուցարարները նշել են. «Բոլորդ փողոց դուրս եկեք: Առանց արդարության խաղաղություն չի լինի»: 

Մյուս կողմից լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Սպիտակ Տանը ԱՄՆ նախագահի ելույթի և իր հաղթանակի մասին հայտարարության ժամանակ, Թրամփի հակառակորդները հանրահավաք էին անցկացնում Սպտիակ Տան մոտ:

Չնայած  ԱՄՆ-ում դեռ հաշվում են քվեաթերթիկները, Դոնալդ Թրամը հայտարարում է իր հաղթանակի մասին: 

Add Comments