Իրանի Սարդրուդ քաղաքը գորգերի համաշխարհային մայրաքաղաքն է

Armenian Radio 31 views
Սարդրուդ քաղաքը գտնվում է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում և համարվուիմ է գորգերի խոշորագույն արտադրողն ինչպես Իրանում, այնպես էլ ողջ աշխարհում:

3000 տարվա պատմություն ունեցող այս քաղաքն ունի 35,000 բնակիչ: Իրանական գորգերի ավելի քան 85 տոկոսն արտադրվում է Սարդրուդ քաղաքում:

Ներկայումս   քաղաքում գործում է գորգերի արտադրության շուրջ 800  արհեստանոց: Բացի ներքին շուկայից, նրանք իրենց աշխատանքներն արտահանում են Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, Պարսից ծոցի  արաբական երկրներ և Հարավարևելյան Ասիա:

Սարդրուդն աշխարհում հայտնի է որպես գորգագործության մայրաքաղաք, քանի որ այստեղ արտադրված գորգերի հյուսքը եզակի է աշխարհում: Դա է պատճառը, որ Սարդրուդի գորգերը մրցակից չունեն:

Add Comments