Ռոհանի. Իրանի մեծ ժողովրդի դիմադրությունը և կառավարության քաղաքականթյունը Թրամփի պարտության պատճառ դարձան

Armenian Radio 27 views
ԻԻՀ նախագահն ասել է. «Ժողովրդի դիմադրությունը և Իրանի կառավարության ռազմավարությունը պատճառ դարձան, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից Իրանի դեմ կիրառած առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվի»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը շնորհավորելով Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձ կապակցությամբ կազմակերպված տեսակոնֆերանսում ասել է.«Իրանի մեծ ժողովուրդը ոտքի կանգնեց Սպիտակ տան բռնակալ Դոնալդ Թրամփի դեմ և համբերությամբ ու դիմադրությամբ պարտության մատնեց նրան»:

Ռոհանին հավելել է. «Եթե Իրանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց անմիջապես հետո դուրս գար համաձայնագրից, ապա Իսրայելի և ԱՄՆ-ի դավադրությունը կգրվեր պատմության էջերում»:

Add Comments