Պորտլենդում ոստիկանությունը ճնշել է բողոքի ցույցը

Armenian Radio 34 views
ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, ոստիկանությունը գրոհել է ռասիզմի ու ոստիկանության բռնությունների դեմ բողոքող քաղաքացիների ցույցը:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Պորտլենդի դատարանի շենքի դիմաց հավաքված, Անտիֆա շարժման  անդամ  ցուցարարների դեմ:

Ցույցի մասնակիցներն այրել են ԱՄՆ-ի դրոշը:

2020-ի մայիսի 25-ից ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, ներառյալ՝ Պորտլենդում, բողոքի ցույցեր են անցկացվում՝ ոստիկանության բռնությունների ու ռասիզմի դեմ:

2020 թ. մայիսի 25-ին, ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, սպիտակամորթ ոստիկանը դաժանաբար սրպանել էր սևամորթ  Ջորջ Ֆլոյդին:

Այս ոճրագործությունը զայրացրել էր ամերիկացիներին:

Վերջին ամսիներին ԱՄՆ-ում ընթացող, ոստիկանների բռնությունների ու ռասիզմի դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում, մինչ այժմ վիրավորվել են հազարավոր ամերիկացիներ:

Add Comments