Գարնանն Իրանի արևմուտքում գտնվող Զագրոսի կաղնու անտառները կանաչով են պատվում և շատ գեղեցիկ տեսարան են ստեղծում, որը հմայում է յուրաքանչյուր զբոսաշրջիկի ու բնասերի:
Չահարմահալ և Բախտիարի լեռնային նահանգը գտնվում է Զագրոսի լեռնաշղթայի կենտրոնական հատվածում:
Զագրոսի բարձունքը հիմնականում ծածկված է կաղնու անտառներով: Այս փարթամ ու խիտ ծառերը գարնանն իրենց գեղեցկությամբ շոյում են յուրաքանչյուր դիտողի աչքերն ու հոգին:
Քարոն -4 աղեղնաձև ամբարտակը և լիճը գտնվում են Խուզեստան նահանգի և Չհարմահալ Բախտիարի նահանգի սահմանին՝Արդալ քաղաքում:
Այս տարածքում կառուցված աղեղնաձև կամուրջը երթևեկության հնարավորություն է ընձեռել Խուզեստան և Չհարմահալ Բախտիարի նահանգների միջև:
Քարուն -4 աղեղնաձև ամբարտակի շրջակա կանաչապատ տարածքի բնությունը գրավում է զբոսաշրջիկներին: Այս տարածքը դարաձել է Չահարմահալ և Բախտիարի նահանգի Արդալ քաղաքի զբոսաշրջային կենտրոններից մեկը: