Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժի «Նահատակ Նազերի» նավը հանդիպել է ԱՄՆ-ի ոտնձգիչ ծովուժի պարեկային նավի:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ նավը «առափնյա պահպանություն է իրականացնում», սակայն հայտնի չէ ,թե Պարսից ծոցի ո՞ր հատվածն է ԱՄՆ-ի ափը, որ այդ երկիրը իր առափնյա պահպանության նավերն ուղարկում է այնտեղ:
Ինչպես երևում է տեսանյութում, «Նահատակ Նազերի» նավն առանց փոխելու իր ճանապարհը կամ որևէ թերացում թույլ տալու, շարունակել է իր ուղին՝ մեծ հավանականությամբ դեպի Պարսից ծոցում գտնվող իրանական կղզիներ: