Իրանի հարավում ընթացող ԻՀՊԿ-ի համատեղ զորավարժության 3-րդ օրն անցկացվել են բազմաշերտ պաշտպանական վարժանքներ

Armenian Radio 12 views
«Մեծ մարգարե-17» համատեղ զորավարժության երրորդ օրը, ԻՀՊԿ ցամաքային ուժերի ստրաբաժանումները կղզիները և ափերը պաշտպանելու վարժանքներ են անցկացրել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Մեծ  Մարգարե-17» համատեղ զորավարժության երրորդ օրը  ԻՀՊԿ-ի  ռազմացամաքային ուժերի ստորաբաժանումները  Լարք կղզում անցկացրել են ափերի և կղզիների պաշտպանությանն ուղղված  վարժանքներ: 

Զորավարժության այս փուլում ԻՀՊԿ-ի ռազմացամաքային ուժերը կիրառել են նոր զինատեսակներ, տեխնիկա և նոր մարտավարություն և հաջողությամբ իրականացրել հարձակողական և պաշտպանական տարբեր գործողություններ:  

Այս փուլում ԻՀՊԿ ռազմացամաքային ուժերի ստորաբաժանումները թշնամու իրավիճակի մասին տեղեկանալուց հետո ծանր և կիսածանր զինատեսակներով հարձակման են ենթարկել հայտնաբերված թիրախները։

Գործողությունների շրջանակում իրականացվել են թիրախների ոչնչացման գործողություններ և պայթյուններ իրականացնելու վարժանքներ:

Թշնամու կործանիչների համար խոչընդոտներ ստեղծելու և հակաօդային պաշտպանական գործողություններն իրականացվել են  իրականին մոտ պայմաններում։

Add Comments