ԻԻՀ մեծարգո առաջնորդն Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի և Օմանի միջև հարաբերությունների ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից»

Armenian Radio 6 views
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ ասել է,-«Իրանի և Օմանի միջև հարաբերությունների ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից»:

 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր Օմանի սուլթան Հեյսամ Բին Թարիղ Ալ-Սաաիդի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Իրանի և Օմանի հարաբերություններն համարելով  վաղեմի, լավ ու  արմատացած ասել է,-«Բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից»:

Անդրադառնալով իրանական և օմանական կողմերի բանակցություններին՝  գերապատիվ առաջնորդը նշել է.-«Կարևորն այն է, որ այդ բանակցություններին պետք է լրջորեն հետևել, մինչև հասնեն շոշափելի արդյունքների, և վերջապես պետք է ընդլայնել շփումները»։

 Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի ներկայության վտանգին  հավելել է,-«Սիոնիստական ​​ռեժիմի և նրա աջակիցների քաղաքականությունը տարածաշրջանում տարաձայնություններ սերմանելն  ու խաղաղության բացակայությունն է, ուստի տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին»։

Այաթոլլահ Խամենեին նշել է, -«Օմանի և Իրանի միջև համագործակցության ընդլայնումը կարևոր է, քանի որ երկու երկրներն ունեն ընդհանրություն Հորմուզի նեղուցի շատ կարևոր ջրային անցուղու հետ կապված»:
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները վերականգնելու Եգիպտոսի ցանկության վերաբերյալ Օմանի սուլթանի արտահայտությանը,Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.-«Մենք ողջունում ենք այս դիրքորոշումը և դրա հետ կապված խնդիր չունենք»:

Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերսկսման վերաբերյալ Օմանի սուլթանի հայտնած գոհունակությանը,Այաթոլլահ Խամենեին ասել է,-«Այս իրադարձությունները տարածաշրջանի և հարեւան երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու 13-րդ կառավարության լավ քաղաքականության արդյունք են»։

Վերջում նա հույս է հայտնել, որ կառավարությունների միջև հարաբերությունների ընդլայնմամբ իսլամական ումման կվերագտնի իր փառքն ու վեհությունը, և որ իսլամական երկրների կարողություններն ու հնարավորությունները օգուտ կբերեն բոլոր իսլամական ժողովուրդների, երկրներին և կառավարություններին:

Այս հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին, Օմանի սուլթանը,  մեծ գոհունակություն հայտնելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ հանդիպման կապակցությամբ և նշելով,որ Օմանի քաղաքականությունն ուղղված է հարևան երկրների հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնմանը, ասել է,-«Թեհրանյան  հանդիպումներում համագործակցության տարբեր ոլորտներում տեղի են ունեցել բանակցություններ և մտքերի փոխանակում, և հուսով ենք, որ այս բանակցությունների շարունակմամբ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն, և դրա գործնական արդյունքներն ակնհայտ կլինեն  երկու կողմերի համար»:

Add Comments