Մեկնաբանություն-Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակը և մինչև 2028թ. իշխանության ղեկին մնալը

Armenian Radio 32 views
Թուրքիայի 13-րդ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակմամբ պարզվել է, որ «Հանրապետական դաշինքի» թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 50%-ը։

 

Այս հաղթանակով  Էրդողանը հնարավորություն ստացավ ղեկավարել Թուրքիան մինչև 2028 թվականը:  

Արձագանքելով  նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներին, Քեմալ Քըլըչդարօղլուն  ընտրական քարոզարշավի գործընթացը անարդար է որակել:

Կասկած չկա,որ  Թուրքիայի  ժողովրդի պատմական թուլությունների արծարծելը, հատկապես կրոնական ու ազգայնական կարգախոսներ վանկարկելը, թրքամետ քաղաքականության ընդգծումը, ռազմական կարողություններին հենվելը և ԱՄՆ-ից ու ԵՄ-ից անկախ ձևանալը  համարվում են Թուրքիայի 13-րդ նախագահական ընտրություններում այս ականավոր թուրք քաղաքական գործչի հաղթանակի պատճառները։ Մյուս կողմից, Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորած  «Ժողովրդական դաշինքը»  փորձեց  մատնանշել Էրդողանի կառավարության թույլ կողմերը վերջին տասնամյակում։ Էրդողանի իշխանության հակառակորդների այս պահվածքն ու շարժումները նշանակում են, որ նրանք պատերազմի են դուրս եկել Էրդողանի հետ «Հանրապետական դաշինքի» խաղահրապարակում։ Ակնհայտ է, որ սա Էրդողանի կառավարության ընդդիմադիր դաշինքի  ամենամեծ սխալն էր։

Add Comments