ԻՀՊԿ հրամանատար. Կորպուսի հարձակողական և մարտական ​​ԱԹՍ-ները կարող են ոչնչացնել ցանկացած թիրախ

Armenian Radio 11 views
ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանարատը հայտարարել է. «Մեր պաշտպանական հայեցակարգը համահունչ է նոր սպառնալիքներին, և ԻՀՊԿ հարձակողական և մարտական ​​անօդաչու թռչող սարքերը կարող են ոչնչացնել ցանկացած թիրախ։

Չորեքշաբթի օրը, «Մեծ մարգարե 17» զորավարժության շրջանակում, գեներալ Մոհամեդ Փաքփուրն ասել է.«Մեր մարտավարական հայեցակարգը համահունչ է ժամանակի սպառնալիքներին և որպես հեղափոխության պահապաններ՝ մենք պետք է միշտ պատրաստ լինենք թշնամու քայլերին համարժեք պատասխան տալու համար»:

Գեներալ Մոհամեդ Փաքփուրն անդրադառնալով ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի  ԱԹՍ-ների կարողության  ավելացման հնարավորությանը հավելել է.«Մենք ձեռք ենք բերել ԱԹՍ-ների արտադրության տեղայնացված տեխնոլոգիա»:

ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանարտարը նշել է. «Պաշտպանական արդյունաբերության փորձագետների և Ինքնաբավության  ջիհադի կազմակերպությունների ջանքերի շնորհիվ,  կարողացել ենք զինվել հրթիռներով և այս զորավարժության ընթացքում օգտագործելու ենք այդ կարողությոնների մի մասը»։

 

Add Comments