Ռուսաստանը Google-ին և Facebook-ին տուգանել է մի քանի տասնյակ միլիոն դոլարով

Armenian Radio 21 views
Մոսկվայի դատարանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի տուգանք է սահմանել Google-ի ն և Facebook-ի նկատմամբ:

ԻՌՆԱ-ն, հղում անելով «Ռիա Նովոստի» գործակալությանը, հաղորդել է, որ Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանն ուրբաթ օրը Google-ին տուգանել է 7,2 միլիարդ ռուբլով (մոտ 98 միլիոն դոլար)՝ Ռուսաստանի տարածքում արգելված տվյալները հեռացնելու դիմումը մերժելու պատճառով:

Ընկերությունը հայտարարել է, որ  կքննարկի դատարանի որոշումը:

Դատարանը 1,990 միլիարդ ռուբլի (26 միլիոն դոլար) տուգանք է սահմանել նաև Facebook-ի նկատմամբ՝ Ռուսաստանում արգելված տեղեկատվությունը և տեսանյութերը հեռացնելուց հրաժարվելու համար։

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է, որ Facebook-ն ու Instagram-ը  չեն հեռացրել այդ երկրում արգելված թեմաներով 4600 հրապարակում:

Add Comments