Մեկնաբանություն. Ղազախստանում անվտանգության ուժերի և քաղաքացիական անձանց միջև տեղի ունեցած բախումներից հետո հայտարարվել է արտակարգ դրություն

Armenian Radio 6 views
Կենտրոնական Ասիայի ամենամեծ տնտեսություն ունեցող երկրի՝ Ղազաղստանի կառավարության ու ժողովրդի համար 2022 թվականը սկսվել է անբարենպաստ պայմաններում։

Նուրսուլթանի կառավարությունը, որը մի կողմից բախվում է բյուջեի դեֆիցիտի և ֆինանսական խնդիրների, մյուս կողմից՝ մեքենաների համար հեղուկ գազի գնի բարձրացման հետ, պետք է պատշաճ արձագանքի Ղազախստանի մեծ քաղաքներում տեղի ունեցող ժողովրդի բողոքի ակցիաներին:

Արձագանքելով ժողովրդական բողոքի ցույցերին, Ղազախստանի նախագահը երկրում արտակարգ դրություն և երկշաբաթյա ռազմական դրություն հայտարարեց: Այնուհետև նա կառավարությանը քննադատեց՝ վերջին օրերի համատարած անկարգությունների և խոշոր քաղաքներում բողոքի ցույցերի համար։ Ղազաղստանի նախագահը Համաձայնել է լուծարել այդ երկրի նախարարների կաբինետը։

Ղազախստանի սահմանադրության համաձայն, մինչև նոր կառավարության ձևավորումը, վարչապետի պաշտոնը կզբաղեցնի փոխնախագահ Ալիխան Իսմայիլովը, իսկ նախարարների կաբինետը կգործի ժամանակավոր։

Այնուամենայնիվ, 2022 թվականի սկզբին Ղազախստանի կառավարությունն ու ժողովուրդը միաժամանակ բախվեցին տագնապալի լուրերի հետ։ Կենտրոնական Ասիայի ամենամեծ երկրի մեծ ու բնակեցված քաղաքների մարդիկ այս օրերին փողոցներում մեքենաների հեղուկ գազի թանկացման դեմ հակակառավարական բողոքի ակցիա են իրականացնում։

Ժողովրդական բողոքի ցույցերից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Արտակարգ դրությունը կտևի երկու շաբաթ՝ մինչև հունվարի 19-ը։ Ղազախստանի նախագահը ցուցարարներին ասել է.«Զգույշ եղեք ու մի տրվեք ներքին ու արտաքին սադրանքներին»:

Ղազախստանի նախագահը նաև անօրինական է որակել տեսչությունների և ռազմական կենտրոնների վրա հարձակումը և միևնույն ժամանակ ընդգծել. «Մեր կառավարությունը ժողովրդական ցույցերի պատճառով չի տապալվի»:

Տոկաևը նաև հրամայել է արտակարգ դրություն մտցնել Ալմաթի և Մենգիստաո նահանգներում՝ արգելելով հանրահավաքները և գիշերային երթևեկությունը՝ երկրի խաղաղությունը վերականգնելու համար։ Ղազախստանի նախագահի հրամանագրում ընդգծվում է, որ իրավիճակը կայունացնելու և հանդարտություն հաստատելու համար  լիազորություններ են տրվել  Ներքին գործերի նախարարությանը և Ազգային գվարդիային:

Ամփոփելով Ղազախստանի ներքին իրավիճակ, պետք է ասել, որ երկրում շարունակվում են հեղուկ գազի գնի կրկնապատկման դեմ բողոքի ցույցերը։ Մինչդեռ Նուրսուլթանի կառավարության պաշտոնյաներն անօրինական են հայտարարել բողոքի ցույցերը և կոչ են արել ցուցարարներին գրավոր ներկայացնել իրենց պահանջները:

Ղազախստանի ժողովուրդն արդեն զգացել է, որ առանց ժողովրդական բողոքի չի կարող վերականգնել իր իրավունքները։ Ղազախստանի կառավարությունը, հատկապես նախագահը, գիտակցում են այն փաստը, որ հեղուկ գազի գնի բարձրացումը լրացուցիչ խնդիրներ կստեղծի Կենտրոնական Ասիայի ամենամեծ երկրի բնակիչների համար։

Միաժամանակ վառելիքի թանկացումը հիմքեր կստեղծի բարձր գնաճի և այդ երկրի փողի արժեզրկման համար, իսկ ժողովրդի համար՝ տնտեսական բազմաթիվ խնդիրներ։ Բայց կարծես թե Նուրսուլթանի պաշտոնյաները հեղուկ գազը թանկացնելուց բացի այլ ելք չեն գտել։

Add Comments