Խաթիբզադե. Որոշ արտաքին շրջանակներ փորձում են անկարգություններ հրահրել Ղազախստանում

Armenian Radio 6 views
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումները ներքին խնդիր են, իսկ որոշ օտարերկրյա ուժեր ստեղծված իրավիճակից օգտվում են՝ անկարգություններ հրահրելու և երկիրը ապակայունացնելու համար:

 Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Ղազախստանում կայունությունն ու անվտանգությունը շատ կարևոր են և հույս է հայտնել, որ խաղաղությունը հնարավորինս շուտ կվերադառնա այդ երկիր: 

Խաթիբզադեն վստահություն է հայտնել, որ Ղազախստանի բարեկամ, եղբայր և հարևան կառավարությունն ու ժողովուրդը ներքին միասնությամբ կարձագանքեն օտարերկրյա չարագործների ջանքերին։

Ղազախստանում անկարգությունները սկսվել են կիրակի օրը՝ վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույցերից հետո: Անկարգությունների հետևանքով զոհվածների և վիրավորների ստույգ թիվը դեռ չի նշվում, սակայն ոստիկանությունը հայտնում է, որ առնվազն 13 ոստիկան զոհվել է: 

Add Comments