Մեկնաբանություն. ԱՄՆ Կոնգրեսի վրա հունվարի 6-ի հարձակման տարելիցը և դրա հեղինակներին պատասխանատվության ենթարկելու խոստումը

Armenian Radio 10 views
ԱՄՆ գլխավոր դատախազ և Արդարադատության նախարար Մերիկ Գարլենդը հայտարարել է.«Մենք կպատժենք բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակման մեջ»։ Նա նշել է.«Դատախազները, օրենքին համապատասխան, պատասխանատվության կենթարկեն հարձակման բոլոր մեղավորներին»:

Արդարադատության նախարարը հավելել է, որ դեպարտամենտից ստացվել է 5000 կանչ, ուսումնասիրվել է ավելի քան 20000 ժամ տեսագրություն, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Կոնգրեսի շենքի վրա հարձակման հետաքննությունն ամենախոշորն է ԱՄՆ արդարադատության նախարարության պատմության մեջ: Մինչ այժմ ձերբակալվել է ավելի քան 700 մարդ, ևս 350-ը հետախուզման մեջ է ՀԴԲ-ի կողմից: Նրանցից 250-ը մեղադրվում են ոստիկանների վրա հարձակվելու մեջ։ Որոշ դեմոկրատաներ ճնշում են գործադրում Արդարադատության նախարարության վրա՝ ավելի շատ կենտրոնանալու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցների՝ Կոնգրես ներխուժելու հարցի վրա:

2021 թվականի հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները հարձակվեցին ԱՄՆ Կոնգրեսի վրա։ Հարձակումը խանգարեց 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները հաստատելու Կոնգրեսի համատեղ լսումներին: Թրամփը, ով  2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններում պարտվել էր իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենին, առանցքային դեր ունեցավ հարձակման մեջ: Նա  հայտարարում էր, թե ընտրությունները կեղծվել են և իր կողմնակիցներին դրդում բողոքել ընտրությունների արդյունքների դեմ։ Թրամփը, որպես գործող նախագահ, ով «ԱՄՆ քաղաքական համակարգի պաշտպանն» էր համարվում, ընտրությունները որակեց կոռումպացված և  կասկածի տակ դրեց երկրի քվեարկության համակարգը, հայտարարելով, որ այն գործում է կեղծիքի հիման վրա: Նա իր կողմնակիցներին կոչ արեց բողոքել ընտրությունների արդյունքների դեմ և հրահրեց հարձակում իրականացնել Կոնգրեսի վրա:  Թրամփն իրականացրեց փոքր  հեղաշրջում, որի նպատակն էր խաթարել Բայդենի ընտրության օրինական գործընթացը։ ՀԴԲ-ն և այլ իրավապահ մարմիններ այս հարձակումը դա որակել են ներքին ահաբեկչություն։ Դեմոկրատները Թրամփին իմպիչմենտի ենթարկեցին Կոնգրեսի շենքի վրա հարձակվելուց և կողմնակիցներին հրահրելուց առաջ նրա հայտարարության համար: Այնուամենայնիվ, իմպիչմենտը ապարդյուն անցավ և Սենատը վերջնականապես արդարացրեց Թրամփին: Այնուամենայնիվ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը միջադեպից հետո պատասխանատվության է ենթարկել այդ քայլի հեղինակներին: 

Ներկայացուցիչների պալատի հետաքննող հանձնաժողովի հանրապետական ​​անդամ Լիզ Չեյնին իր կուսակցությանը զգուշացրել է, որ պետք է ընտրություն կատարվի Թրամփի և ճշմարտության միջև: Լիզ Չեյնին ասել է.«Մեր կուսակցությունը պետք է ընտրի՝ հավատարիմ մնալ Դոնալդ Թրամփի՞ն, թե՝ Սահմանադրությանը. Երկու տարբերակը միասին ընտրել հնարավոր չէ»։

Միևնույն ժամանակ, 2020 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի վրա հարձակումը վերլուծաբաններին ստիպել է նախազգուշացնել Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմի իրական վտանգի մասին, որը մի քանի տարի առաջ անհավատալի էր թվում: Ամերիկացի քաղաքագետ և քաղաքական գիտությունների դասախոս Բարբարա Ուոլթերը բացահայտորեն խոստովանել է, որ իր երկրում ժողովրդավարական համակարգի մասին պատկերացումը բառի բուն իմաստով սխալ է: Նա զգուշացնում է, որ Միացյալ Նահանգները զարմանալի տեմպերով շարժվում է դեպի անկայունություն, քաղաքացիական պատերազմ և հնարավոր հեղաշրջումներ: Կոնգրեսի միջադեպը նշանավորում է հետամերիկյան դարաշրջանի սկիզբը և ամերիկյան օրինակների ու արժեքների մոռացումը, հատկապես՝ ժողովրդավարության ոլորտում:

Add Comments