Ղազախստանի նախագահը հրահանգել է կրակել ցուցարարների վրա

Armenian Radio 3 views
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժումարտ Տոկաևը բանակին հրամայել է առանց նախազգուշացման կրակել ցուցարարների վրա։

Ցուցարարներին անվանելով ահաբեկիչներ, Տոկաևը հայտարարել է. «Նրանք շարունակում են  քանդել շենքերը և ես իրավապահներին կարգադրել եմ առանց նախազգուշացման կրակել նրանց վրա»:

Նա հավելել է. «Մենք գործ ունենք պատրաստված ու զինված ավազակախմբերի հետ։ Նրանք պետք է ոչնչացվեն և դա շուտով տեղի կունենա».

Նախագահը հայտարարել է, որ վերջին օրերի աննախադեպ անկարգություններից հետո, երկրում հասարակական կարգը մեծ մասամբ վերականգնվել է։

Ղազախստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝  անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 3000 մարդ, ևս 26 հոգի սպանվել են:

Add Comments