Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում ծաղիկներ են խոնարհվել

Armenian Radio 6 views
Թեհրանի արվարձանում ուկրաինական ինքնաթիռի կործանման երկրորդ տարելիցի օրը, կործանման վայրում ծաղիկներ են խոնարհվել:

Իրանի նահատակների և անձնուրացների հիմնադրամի նախաձեռնությամբ, օդանավի կործանման վայրում ծաղիկներ են խոնարհվել և հարգվել է զոհերի հիշատակը:  

2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանի արվարձանում կործանվեց  ուկրաինական ավիաուղիներին պատկանող մարդատար ինքնաթիռը, որի հետևանքով  167 ուղևորները և անձնակազմի ինը անդամները զոհվեցին։

Ինքնաթիռի ուղևորների մեծ մասը Իրանի քաղաքացիներ էին:  Իսկ ուղևորներից   32-ը Կանադայի, Աֆղանստանի, Ուկրաինայի, Բրիտանիայի ու Շվեդիայի քաղաքացիներ էին: 

Add Comments