Իրանի ԱԳ նախարարը և Թուրքմենստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը

Armenian Radio 2 views
Իրանի ԱԳ նախարարը և Թուրքմենստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հոսեյն Ամիր Աբդոլլայանը շաբաթ օրը հանդիպել է Սարդար Բերդիմուհամեդովի և նրան ուղեկցող պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են  տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտի հետ կապված հարցերի շրջանակ:

Երկու երկրների պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև  Թուրքմենստանի նախագահի՝ Իրան կատարելիք այցի ընթացքում ստորագրվելիք փաստաթղթերի շուրջ։

Իրանի ԱԳ նախարարի և Թուրքմենստանի նախագահի հատուկ ներկայացուցչի քննարկման թեմաներից են եղել նաև տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակը: Երկու կողմերն ընդգծել են Աֆղանստանում համապարփակ  կառավարության ձևավորման անհրաժեշտությունը:

Add Comments