Տարածաշրջանային խաղաղությունն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար

Armenian Radio 10 views
Դատապարտելով տարածաշրջանում ցանկացած լարվածություն, Իրան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահն ասել է.«Ղազախստանում խաղաղությունն ու կայունությունը հատուկ նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության համար»։

Կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում, նշելով, որ Կենտրոնական Ասիայում անկայունությունն ու անապահովությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում ահաբեկչական խմբավորումների համար, Ղոլամռեզա Նուրի Ղեզելջեն ասել է.«Ղազախստանի կառավարությունն ու ժողովուրդը պետք է զգույշ լինեն, որպեսզի անապահովությունն ու անկայունությունը առիթ չստեղծեն թաքֆիրական շարժումների ներկայության համար»:

Իրան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը նման պայմաններում նպատակահարմար չի համարել արտաքին միջամտությունը, հավելելով. «Ղազախստանի ժողովուրդն ու քաղաքական հասարակությունը կառավարության հետ միասին կարող են արագ կարգավորել ճգնաժամը և ցանկացած արտաքին միջամտություն բարդացնելու է իրավիճակը»:

Add Comments