ԻԻՀ մեծարգո առաջնորդ.Միացյալ Նահանգները խոր թշնամանք է տածում Իսլամական համակարգի նկատմամբ

Armenian Radio 3 views
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով նրանց, ովքեր «Մահ Ամերկային» կարգախոսը համարում են Իսլամական Հանրապետության նկատմամբ իմպերիալիզմի մշտական թշնամանքի պատճառը, ասել է.«ԱՄՆ-ն խորը թշնամանք է տածում իսլամական համակարգի նկատմամբ, քանի որ այն համարում է կրոնից և ժողովրդի կրոնական համոզմունքներից ելած համակարգ»:

Այսօր  Այաթոլլահ Խամենեին 1978 թվականի հունվարի 9-ի (իրանական 1356 թվականի  դեյ ամսի 9-ի) ընդվզման տարելիցի առիթով  Ղոմի բնակչության տարբեր խավերի հետ տեսահկապով կայացած հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը իսլամի  և իսլամական ումմայի իշխանության մարմնավորումն է»:

Անդրադառնալով տարբեր երկրների սուննիների՝ Իսլամական Հանրապետության նկատմամբ արտահայտած սիրուն և հարգանքին, մեծարգո առաջնորդը հավելել է. «Իսլամական երկրներում նահատակ Սոլեյմանիի հիշատակին նվիրված արարողությունները վկայում են արևելյան Ասիայում և արևմտյան Աֆրիկայում իսլամական ումմայի կողմից Իսլամական Հանրապետության նկատմամբ գոյություն ունեցող սիրո, հարգանքի ու աջակցության մասին»: 

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նահատակ Սոլեյմանիի հուղարկավորությունը համարել է ժողովրդի հնարավորություն ստեղծող եռանդի ժայթքման օրինակ, նշելով.-«Այդ արարողության ժամանակ Իրանի ժողովուրդը մեկ անգամ ևս բացահայտեց իր կրոնական և հեղափոխական միասնությունն ու ինքնությունը, և եթե այդ սրբազան մարմինը  տեղափոխվեր Սիրիա, Լիբանան և Պակիստան, ինչպես Իրանում և Իրաքում, այդ երկրներում ևս կողջունվեր մուսուլման ժողովուրդների կողմից: 

Այաթոլլահ Խամենեին  գեներալ Սոլեյմանիի նահատակությունը համարելով ամերիկացիների սխալ հաշվարկների շարունակման օրինակ, նշել է. «Ահաբեկիչները ցանկանում էին ոչնչացնել Հաջ Ղասեմին, ով հսկայական շարժման խորհրդանիշ էր, սակայն գեներալ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցին Իրանի և այլ երկրների ժողովուրդների մեծ շարժումը և նրանց արտահայտած սերն ու հարգանքը,  ցույց տվեցին, որ ամերիկացիների հաշվարկային  համակարգն իրոք փչացել է»:

Նշելով, որ կայսերապաշտ թշնամուն չհանձնվելը հեղափոխության սկզբունքներից է, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Ինչ-որ ժամանակահատվածում թշնամու  հետ  բանակցելն ու շփվելը դեռ չի նշանակում հանձնվել նրան, ինչպես մինչ այժմ չենք հանձնվել և այսուհետ էլ չենք հանձնվելու»։

Add Comments