Կատարի էմիրն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների կարևորությունը

Armenian Radio 1 views
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ Կատարի էմիրը կարևորելով երկկողմ հարաբերությունները, ընդգծել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանային ու երկկողմ հարցերի շուրջ:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ով Կատարի պաշտոնյաների հետ բանակցության  նպատակով այցելել է Դոհա, այսօր հանդիպել ու բանակցել է Կատարի կառավարության էմիր Շեյխ Թամիմ Բեն Համադ Ալ Սանիի հետ:

Հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարն Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ողջույնները փոխանցելով Կատարի էմիրին, ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Իրան-Կատար հարաբերությունների առավելությունները։

Խոսելով հարևան երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ  13-րդ կառավարության մոտեցման մասին,  Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի տարածաշրջանային հայեցակետն ու պատրաստակամությունը՝ տարածաշրջանի երկրների հետ երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը զարգացնելու ոլորտում։

Add Comments