Թուրքմենստանի նախագահը փակում է «Դժոխքի դարպասները»

Armenian Radio 3 views
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հրամայել է մարել Կարակում անապատում գտնվող գազային խառնարանը, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» անվամբ:

1971 թվականին խորհրդային ինժեներները հայտնաբերեցին գազի հանքավայր, բայց հորատումից հետո  հանքը փլուզվեց և խորը փոս առաջացավ, որտեղից սկսվեց գազի արտահոսքը: Քանի որ մասնագետները չկարողացան կանխել գազի արտահոսքը, նրանք որոշեցին այրել փոսը, որպեսզի գազը վերջանա: Արդեն ավելի քան 50 տարի է, որ այս գազն այրվում է ։

Add Comments