Ամերիկացի 18-ամյա մայրն իր նորածնին աղբարկղ է նետել:
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում տեսահսկման խցիկները ֆիքսել են այն պահը, երբ դեռահաս մայրն իր նորածնին նետում է փողոցային աղբարկղը:
Ֆիքսված կադրերում երևում է, որ կինը մեքենայով գալիս է աղբարկղի մոտ և աղբի սև տոպրակը, որում նորածինն է, նետում է: Նորածին երեխային հրաշքով ողջ են գտել մոտ վեց ժամ անց:
Տղամարդը, ով գտել է երեխային, ոստիկաններին պատմել է, որ ինքը, իր ընկերուհին և մեկ այլ ընկեր քրքրում էին աղբամանները, երբ լացի ձայն են լսել:
18-ամյա մայրը վերջապես ձերբակալվել է ոստիկանության կողմից:
Ալեքսիս Ավիլան մեղադրվում է սպանության փորձի և մանկապղծության մեջ՝ որդուն աղբարկղ նետելու համար, հայտնում է ոստիկանությունը։