Մեկնաբանություն - ԱՄՆ-ի դերը Աֆղանստանի տնտեսական ճգնաժամում

Armenian Radio 3 views
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարե է, որ այս տարի 5 միլիարդ դոլար անհրաժեշտ է հատկացնել Աֆղանստանում մարդասիրական և հումանիտար նախագծերի համար: Նա հավելել է. «Աֆղանստանի ավելի քան 1,2 միլիարդ դոլար արժութային պահուստները պետք է հասանելի լինեն ձմռանը այդ երկրի ժողովուրդին օգնելու համար» ։

Գուտերեշն ասել է, որ ֆինանսավորումը կարևոր է սննդի և գյուղատնտեսության, առողջապահական ծառայությունների, թերսնման բուժման, ապաստանի, ջրի, առողջության, պաշտպանության,  արտակարգ իրավիճակների և կրթության  համար:

2021 թվականի օգոստոսից ի վեր, երբ թալիբներն Աֆղանստանում զավթեցին իշխանությունմ այդ երկիրը  գտնվում է տնտեսական և սոցիալական ցնցումների և ֆինանսական քաոսի մեջ: Գնաճը և գործազրկությունը աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը առգրավել է  այդ երկրի  միլիարդավոր դոլարների ակտիվները: ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների պատճառով խափանվել  է հումանիտար բեռնափոխադրումներըի ընթացքը: ՄԱԿ-ը հայտարարել է, որ Աֆղանստանի բնակչության կեսից ավելին կամ մոտ 22 միլիոն մարդ, գտնվում է սաստիկ սովի վտանգի տակ: Իսկ այս տարի արեւան հինգ երկրներում ապաստանած 5,7 միլիոն աֆղան փախստականներ տարրական օգնության կարիք ունեն:  Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է, որ Աֆղանստանում տնտեսական փլուզումը կարող է հանգեցնել փախստականների ճգնաժամի։

2021 թվականի օգոստոսից ի վեր, երբ թալիբները իշխանության հասան Աֆղանստանում, ԱՄՆ-ն սառեցրել է Աֆղանստանի կենտրոնական բանկի 9,5 միլիարդ դոլարի ակտիվները։ Ոչ մի երկիր դեռ պաշտոնապես  չի ճանաչել թալիբներին։ Թալիբները գտնվում են ԱՄՆ-ի ահաբեկչական խմբավորումների ցուցակում, ուստի  հասանելիություն չունեն Աֆղանստանի ակտիվներին: Այս անորոշ իրավիճակը,  թալիբներին պաշտոնապես չճանաչելը և  պատժամիջոցները փաստորեն Աֆղանստանի ժողովրդին կանգնեցրել են հումանիտար աղետի վտանգի առջև:

Աֆղանստանի նկատմամբ արևմտյան երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի մոտեցումը հանգեցրել է Անվտանգության խորհրդի երկու մշտական ​​անդամներ  Ռուսաստանի և Չինաստանի քննադատությանը: Այս հարցը  ստիպել է  ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ միասին քվեարկել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Աֆղանստանին օգնություն տրամադրող բանաձևի օգտին: Այս բանաձեւի ընդունումը  կհեշտացնի մարդասիրական օգնությունների առաքումը Աֆղանստան, բայց միևնույն ժամանակ թալիբները  հասանելիություն չեն ունենա այդ ֆինանսական միջոցներին։ Բանաձևը թույլատրում է գումարների վճարումը, ֆինանսական ակտիվների կամ տնտեսական ռեսուրսների տրամադրումը, մարդասիրական ապրանքների և ծառայությունների ժամանակին տրամադրումը կամ նման գործունեության աջակցությունը Աֆղանստանում: Օգնությունն ուղղված է Աֆղանստանին հումանիտար օգնությյան տրամադրմանը և չի խախտում թալիբների հետ կապված հաստատությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Այժմ Աֆղանստանը թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար առումներով գտնվում է փլուզման եզրին։ Ամենամտահոգիչ սցենարը սննդամթերքի պակասն է, որը ճանապարհ է հարթում համատարած տնտեսական և հումանիտար ճգնաժամի համար։

Աֆղան փորձագետ Ֆերեյդուն Աժանդն  ասում է.«Աֆղանստանի պատերազմի ավարտը չկարողացավ վերջ տալ Աֆղանստանի ժողովրդի տառապանքներին, և այժմ սովն ու աղքատությունը ավելի շատ զոհեր են խլում աֆղաններից»:

Առանցքային  և կարևոր խնդիրը Աֆղանստանում քաղաքական իրավիճակի և թալիբների վիչակի որոշումն է ՄԱԿ-ի և միջազգային ուժերի կողմից։  Հաշվի առնելով, որ «Թալիբան»ը ճանաչված չէ որևէ երկրի կողմից, այժմ անհասկանալի է թե տարբեր քաղաքական, տնտեսական, առևտրային և անվտանգության ասպեկտներում ի՞նչպես պետք է վարվել Աֆղանստանի հետ:

Add Comments